Մատչելիության հղումներ

Ակցիաներից բերման ենթարկված 171 մասնակիցներն էլ ազատ են արձակվել (լրացված)


Ոստիկանները բերման են ենթարկում փողոցը փակել փորձող քաղաքացուն, 13-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները բերման են ենթարկում փողոցը փակել փորձող քաղաքացուն, 13-ը մայիսի, 2024թ․

18։49

Բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել, փոխանցում է ՆԳՆ խոսնակը։

16։42

Այսօրվա ակցիայի բերման ենթարկված մասնակիցների թիվը հասել է 171-ի, «Ազատության»-ը հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։ Նրանցից 156-ն ավելի վաղ ազատ էին արձակվել։

15:54

Երթի մասնակիցները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ հասան Հանրապետության հրապարակ: Այնտեղ արքիեպիսկոպոսը ցուցարարներին ասաց, թե հանդիպումներ ունի, քննարկումներ, սակայն չմանրամասնեց՝ ում հետ ու ե՞րբ:

14։30

Վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարված 151 քաղաքացիներն ազատ են արձակվել, «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։

14:20

Երթի մասնակիցները Գիտությունների Ազգային ակադեմիայի շենքի մոտ են։ Զուգահեռ ցուցարարներ կան նաև Ազգային ժողովի դարպասների մոտ։

Երթի մասնակիցները ԳԱԱ շենքի մոտ, 13-ը մայիսի, 2024թ․
Երթի մասնակիցները ԳԱԱ շենքի մոտ, 13-ը մայիսի, 2024թ․

13:05

Բագրատ արքիեպիսկոպոսը քաղաքի փողոցներով երթից հետո հասել է Գրողների միություն, ուր հանդիպում է ունենում միության ղեկավար կազմի ու անդամների հետ:

11։24

Բերման ենթարկվածների թիվը հասավ 151-ի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը։

10։34

Ըստ ոստիկանության՝ բերման ենթարկվածների թիվը հասավ 134-ի։

«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանները Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկում ակցիայի մասնակցին, 13-ը մայիսի, 2024թ․
«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանները Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկում ակցիայի մասնակցին, 13-ը մայիսի, 2024թ․

10։04

Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 88 անձ, բոլորը վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը, «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։

Ոստիկանները բերման են ենթարկում փողոցը փակել փորձող քաղաքացուն, 13-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները բերման են ենթարկում փողոցը փակել փորձող քաղաքացուն, 13-ը մայիսի, 2024թ․

Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, 13-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, 13-ը մայիսի, 2024թ․

10։00

Ոստիկանները Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Ոստիկանները Սայաթ -Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
please wait

No media source currently available

0:00 0:01:03 0:00

09։30

Ոստիկանները հեռացնում են աղբանները, որոնցով ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան։

Ոստիկանները հեռացնում են աղբանները որոնցով ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան
please wait

No media source currently available

0:00 0:00:39 0:00

08։50

Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում։

Երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առավոտյան ժամը 08։00-ից տոտալ փորձելու են դասադուլներ, գործադուլներ անել, պարալիզացնել ամբողջ քաղաքը և Հայաստանի Հանրապետության մյուս մարզերը՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին։

Սրբազանը նաև հայտարարեց, որ փաստացի բարոյապես և քաղաքականապես չլինելով ժողովրդի իշխանություն՝ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա։ Նրան մեղադրեց ստախոսության, կեղծ թեզեր կիրառելու, հայ եկեղեցու դեմ հալածանքի, ատելության մշակույթի տարածման, պատերազմի սպառնալիք բերելու, բանակի ստորացման համար։

Խոսելով իրենց մյուս պահանջի մասին՝ Բագրատ Գալստանյանն ասաց, որ այս շարժումը դեմ չէ սահմանագծմանը և սահմանազատմանը, սակայն գտնում է՝ այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ապա սահմանագծմամբ ու սահմանազատմամբ՝ ըստ Հայաստանի օրենքների, միջազգային պայմանագրերի՝ երաշխավորների ներգրավմամբ և համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, թե սահմանազատման կասեցման պահանջ ներկայացնողները պատերազմ են հրահրում Հայաստանի դեմ և սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG